ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ դասախոսություն Վաշինգտոնի Ջոն Հոպկինսի համալսարանում
Վերջին լուրեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը Վաշինգտոնի Ջոն Հոպկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի (SAIS) հրավերով դասախոսություն կարդաց հակամարտությունների տեսության ծրագրի ուսանողների համար: Դասախոսության թեման Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր:
Դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, ԼՂ հիմնախնդրի արդի փուլը, բանակցային գործընթացը եւ հակամարտության կարգավորման հեռանկարները: Դասախոսությունից հետո ՀՀ դեսպանը պատասխանեց ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման մանրամասներին՝ միջնորդական առաքելությանը, բանակցային փուլերին, քննարկված փաստաթղթերին, տարածաշրջանային զարգացումների ազդեցությանը, հասարակությունների դերակատարությանը, այլ հակամարտությունների միջեւ զուգահեռներին եւ այլն:
Հակամարտությունների տեսության ծրագրի ուսանողները Միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Վ. Զարթմանի ղեկավարությամբ առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան եւ ԼՂՀ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել