Սփյուռքահայ մշակութաբանն արժանացավ նախարարության ոսկե մեդալի
Վերջին լուրեր
Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի սրահում կայացել է ամերիկահայ մշակութաբան Ալիս Նավասարգյանի «Անմահները» գրքի շնորհանդեսը: Գիրքը փաստավավերագրական նյութերի ժողովածու է՝ հարուստ լուսանկարներով ու մեկնաբանություններով, որտեղ ներկայացված է հայոց պատմությունը 12-րդ դարից մինչև մեր օրերը. առանցքում Նոր Ջուղան է, իր հանրահայտ ճարտարապետական կոթողներով և անվանի մարդկանցով: Հեղինակը գրքում անդրադառնում է նաև հայկական համայնքների կյանքին և առօրիային:Ալիս Նավասարգյանը սփյուռքում ծավալած մշակութային գործունեության համար արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևին՝ Ոսկե մեդալի:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել