ՀՀ ԿԲ-ն՝ Եվրոպական բանկային 22-րդ կոնգրեսին
Վերջին լուրեր
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 22-23-ը գտնվելուէ Ֆրանկֆուրտում՝ Ֆրանկֆուրտի Եվրոպական բանկային 22-րդ կոնգրեսին մասնակցելու համար: ԿԲ նախագահի հետ Ֆրանկֆուրտ են մեկնում ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Կոնգրեսին հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:
Այցի ընթացքում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումներ եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)