Խախտում կատարած վարորդը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
Վերջին լուրեր
Կապան քաղաքի բնակիչներից մեկի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ, Պաշտպանի գրությանն ի պատասխան, Կապանի քաղաքապետը հայտնել է, որ համայնքի տարածքում ներքաղաքային երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացնում է օրենքով սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչված «Լավ ընկեր» ՍՊԸ-ն:
Քաղաքապետը հայտնել է նաև, որ ընկերության բոլոր վարորդները տեղեկացվել են իրենց իրավունքների և պարտականությունների մասին, իսկ փոխադրամիջոցի տեսանելի մասում փակցվել են տեղեկություններ ուղևորների իրավունքների և պարտականությունների մասին: Հավելենք, որ, ըստ քաղաքապետարանի, խախտում կատարած վարորդը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)