ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն 20 պաշտպանների անունները
Վերջին լուրեր
ՖԻՖԱ-ն և FIFPro (պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիայի միջազգային ֆեդերացիա) հրապարակել են տարվա լավագույն 20 պաշտպանների անունները, որոնցից 4-ը կնդգրկվեն տարվա խորհրդանշական հավաքականում, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
20 լավագույն պաշտպաններն են` Մարսելոն, Պեպեն, Սերխիո Ռամոսը, (բոլորը՝ «Ռեալ»), Պատրիս Էվրան, Ռիո Ֆերդինանդը (բոլորը` «Մանչեսթեր Յունայթեդ»),Կարլես Պույոլը, Խերար Պիկեն, Խավյեր Մասկերանոն, Խորդի Ալբան, Դանիել Ալվեսը (բոլորը՝ «Բարսելոնա»), Էշլի Քոուլը, Դավիդ Լուիսը, Բրանիսլավ Իվանովիչը, Ջոն Թերին (բոլորը՝ «Չելսի»), Վենսան Կոմպանին («Մանչեսթեր Սիթի»),Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»), Մատս Հումելսը («Բորուսիա» Դորտմունդ), Ֆիլիպ Լամը («Բավարիա»), Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»),Տիագո Սիլվան (ՊՍԺ):
Նշենք, որ խորհրդանշական հավաքականի կազմը կհրապարակվի 2013թ-ի հունվարի 7-ին:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել