Գեղարվեստական Ֆիլմ «վախի վարպետ» Ալֆրեդ Հիչքոքի մասին
Վերջին լուրեր
Աշխարհահռչակ հոլիվուդյան աստղեր՝ Էնթոնի Հոփկինսը, Հելլեն Միրենը և Սքարլեթ Յոհանսոնը համախմբվել են՝ «վախի վարպետ», լեգենդար կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի մասին պատմող հոգեբանական դրամայի շուրջ։ Սթիվեն Ռեբբելոյի կենսագրական գրքի հիման վրա նկարահանված «Հիչքոք» ֆիլմի ռեժիսորն է Սաշա Ջեվարսին։
Սյուժեն անդրադառնում է «վախի վարպետի» ու իր տիկնոջ Ալմային հարաբերություններին՝ 1959 թ. նկարահանվող «Պսիխո» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Ֆիլմում ամենայն մանրամասնությամբ նկարագրվում է այն, թե ինչպես է Հիչքոքը փորձում ներխուժել մարդկային ներաշխարհի այն խորքերը, որտեղ թաքնված այն նյարդային վերջավորությունները, որոնք կստիպեն հանդիսատեսին խորասուզվել սարսափի իրական սիմֆոնիայի մեղեդիների մեջ։
Ստորև կարող եք ծանոթանալ ֆիլմի թրեյլերին։
Միքայել Մարգարյան


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել