The Economist. Գազայի հակամարտությունը՝ թվերով (լուսանկար)
Վերջին լուրեր
Հռչակավոր The Economist պարբերականը ներկայացնում է մի հետաքրքիր աղյուսակ, որտեղ պատկերված է վերջին շաբաթվա ընթացքում համաշխարհային մամուլի թիվ մեկ թեման դարձած Գազայի կոնֆլիկտը թվերի տեսքով:
Ներկայացված են մասնավորապես երկու կողմերից արձակված հրթիռների հեռավորությունը, թիվը, երկու կողմերի կրած զոհերը և այլն:
Հիշեցնենք, որ Իսրայելն ու Պաղեստինն ավարտել են Գազայում մեկ շաբաթ տևած ռազմական գործողությունները:
Զինադադարն Իսրայելի և Պաղեստինի միջև հաստատվել է չորեքշաբթի օրը տեղական ժամանակով 21:00 (23:00) այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հրաման է ստացել դադարեցնել Գազայի հատվածում ռազմական գործողությունները և դադարել է պատասխանել Պաղեստինի կողմից արձակվող հրթիռային հարձակումներին:
Ամերիկա-եգիպտական միջնորդությամբ կայացած հաշտությունը հիմնված է «լռություն լռության դիմաց» սկզբունքի վրա: Փոխգնդակոծության հետևանքով կյանքից հեռացել է ավելի քան 162 պաղեստինցի և 5 իսրայելցի: Իսրայելական կողմը հարձակում է գործել Պաղեստինի ավելի քան 1.5 հազար օբյեկտի վրա, որին ի պատասխան՝ պաղեստինյան կողմն արձակել է 1.5 հազար հրթիռ, որոնք առաջին անգամ հասել են մինչև Թել Ավիվ և Երուսաղեմ: Օդային հարձակումները, սակայն, չվերածվեցին ցամաքային լայնածավալ հարձակման:
Երկար սպասված զինադադարի հայտարարությունն արվել է Կահիրեում Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամմեդ Ամրի կողմից:



















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել