«Ժողովուրդ». «Միկա ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում
Վերջին լուրեր
Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը առանց որևէ բացատրության 20 բանվորների ազատել է աշխատանքից:
Ըստ թերթի աղբյուրների՝ պատճառն այն է եղել, որ մարդիկ փորձել են իրենց իրավունքները պաշտպանել և ակտիվություն են ցուցաբերել' պահանջելով իրենց հասանելիք 4 ամսվա չստացած աշխատավարձը: «Ժողովուրդ»-ը փորձել է իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրել Նաիրա Մարտիրոսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց մի տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ, միայն տեղեկացրեց, թե Նաիրա Աշոտովնան վարորդի հետ տեղ է գնացել, և չգիտի, թե երբ կգա: Հիշեցնենք, որ «Միկա ցեմենտ»-ը պատկանում է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին, որն օրերս սկսել է «Արմավիա»-ի վաճառքի գործընթացը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել