«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն
Վերջին լուրեր
Ըստ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են ԼՂ խնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը կազմակերպել դեկտեմբերի վերջին: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Փարիզում: Համանախագահների' տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակներից մեկն էլ այդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելն էր: Բացի այդ, նրանք նախատեսել են կողմերի հետ քննարկել նաև հակամարտության կարգավորման նոր գաղափարները, որոնց մասին ակնարկել էին Փարիզում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
Երեկ համանախագահներն իրենց գաղափարները քննարկել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում: Այսօր նրանք կժամանեն Երևան, իսկ երկուշաբթի կլինեն Բաքվում: Ի դեպ, համանախագահներն այնքան էլ դրական չեն գնահատել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, ինչը նշանակում է, որ Ս. Սարգսյանը Մոսկվայում պայմանավորվածություններ ձեռք չի բերել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)