«Հրապարակ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնն ԱԺ-ում է եղել հատուկ առաքելությամբ
Վերջին լուրեր
Պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանի հետ առանձնապես հանդիպել չցանկացող ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը օրեր առաջ պառլամենտում է եղել հատուկ առաքելությամբ: Նա Աժ վերնախավին է փոխանցել տեսակետը, որ իրենք ճիշտ չեն համարում Աժ մեծամասնության վարքագիծը՝ արտահերթ նիստը տապալելուն ուղղված, և որ ճիշտ կլինի նիստն ընթանա, փոփոխություններ տեղի ունենան Ընտրական օրենսգրքում: «Հրապարակ»-ի հետ զրուցող աղբյուրը դեսպանի այդ պահանջը պատճառաբանում էր ոչ միայն ժողովրդավարության, ընտրական համակարգի նկատմամբ ամերիկյան վերաբերմունքով, այլ նաև այն հանգամանքով, որ այսօր հայաստանյւսն իշխանության օրակարգում է հարցադրումը' Հայաստանը դեպի ո՞ւր է գնում' դեպի Եվրասիական և մաքսային միությո՞ւն, թե՞ դեպի եվրոպական ընդհանուր տուն:
«Այդ այցով Հեֆերնը փորձում էր ցույց տալ, որ իրենք ևս ակտիվ խաղի մեջ են և չեն ցանկանում, որ Հայաստանն այս պահին արտաքին քաղաքականության հավասարակշիռ վեկտորը փոխի»: Թե ինչ են պատասխանել պարոն Հեֆերնին պառլամենտում, երևաց արտահերթ նիստի նկատմամբ խորհրդարանական մեծամասնության պահվածքից:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել