«ՀԺ». ՀԱԿ–ը կդիմի ՍԴ
Վերջին լուրեր
Նախօրեին ՀՀԿ-ի ջանքերով Աժ արտահերթ նիստի տապալման հարցով ՀԱԿ խմբակցությունը կդիմի ՍԴ, քանի որ այդպիսով խախտվել է Սահմանադրության 70-րդ հոդվածը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նույն խնդրով երեկ արդեն դիմել է Աժ Էթիկայի հանձնաժողով: Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացած մյուս երկու խմբակցությունները «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը», երեկվա դրությամբ չէին կողմնորոշվել, թե ինչ են անելու: Սակայն, որպեսզի Հայ ազգային կոնգրեսը կարողանա դիմել Սահմանադրական դատարան, դիմումի տակ, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, պետք է ստորագրի Աժ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը: Քանի որ Կոնգրեսից Ազգային ժողովում ներկայացված է յոթ պատգամավոր, անհրաժեշտ է ևս քսան խորհրդարանական գործընկերների ստորագրություն: Երեկ «ՀԺ» թղթակիցը պարզել է, որ առայժմ Աժ ՀԱԿ խմբակցության դիմումի տակ ստորագրելու որոշում չեն կայացրել ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ ԲՀԿ-ն և ո՛չ էլ՝ Դաշնակցությունը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել