Դամասկոսում սպանվել է պետական հեռուստաընկերության լրագրող
Վերջին լուրեր
Սիրիայի պետական հեռուստաընկերության լրագրողն այսօր սպանվել է Դամասկոսում զինված մարդկանց խմբի կողմից: Այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը: Դեպքի մանրամասները չեն հաղորդվում:
Ներկա պահին սիրիական մայրաքաղաքում լարված իրավիճակը շարունակվում է: Այսօր ավելի վաղ Դամասկոս ներխուժած ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են քաղաքի արևմուտքում գտնվող Մեզա ավտոճանապարհը:
Suriya al En գործակալության փոխանցմամբ՝ պայթուցիկները դիպչել են բնակելի շենքին և դպրոցին, խաղաղ բնակիչների և աշակերտների շարքերում կան վիրավորներ: Երկու հրթիռ պայթել է այն շենքի մոտ, որտեղ տեղակայված է Baladna մասնավոր հրատարակչությունը. այստեղ վիրավորներ չկան, հասցված է նյութական վնաս:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել