«Հայաստան» համահայկական հիմնադրամ. Գումարը կազմեց 21 մլն. 422 հազ. 477 ԱՄՆ դոլար
Վերջին լուրեր
Այսօր առավոտյան ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը;
Մարաթոնը կրում էր «Մեր գյուղը» խորագիրը։ Հանգանակությունների ընդհանուր գումարը կազմեց 21 մլն 422 հազ 477 ԱՄՆ դոլար։
12 մլն դոլարը բաժին է ընկնում Մոսկվայում Կոնստանտին Մանուկյանին պատկանող Golden Palace ռեստորանային համալիրում կայացած դրամահավաք-ճաշկերույթին։
Մարաթոնի ամենախոշոր նվիրատուներն են «Ռեսո Գարանտիա» ընկերության հիմնադիրները՝ 4 մլն դոլար, Լևոն Հայրապետյանը՝ խոստացել է 2 մլն դոլար, Հայկ Մագաքելյան՝ 1.6 մլն դոլար, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը խոստացել է 1,5 մլն դոլար։
Հավաքված գումարը ուղղվելու է Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացմանը, ինչպես նաև սիրիահայերի խնդիրներին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել