Ոստիկանական համազգեստով չարագործները Գվատեմալայի հիվանդանոցում սպանել են 7 մարդու
Վերջին լուրեր
Գվատեմալայում բժշկական հաստատության շինության վրա չարագործներ են հարձակվել. հաղորդում է Reuter-ը՝ վկայակոչելով տեղի ՆԳ ղեկավարին: ՆԳՆ-ի տվյալներով՝ նրանց նպատակն է եղել տեղական հանցախմբերց մեկի առաջնորդը՝ Ժայրո Օրելանան, ով դիմել էր պոլիկլինիկա՝ բուժզննում անցնելու նպատակով:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Առաջնորդի թիկնապահները փորձել են պաշտպանել նրան, սակայն հարձակվողները կրակ են բաց թողել նրանց ուղղությամբ: Արդյունքում սպանվել է Օրելանայի 6 թիկնապահ, ևս մեկը պոլիկլինիկայի թիկնապահներից: Ինքը՝ հանցախմբի առաջնորդը, փախուստի է դիմել:
ՆԳՆ-ի խոսքերով՝ միջադեպն արդյունք է տարբեր հանցախմբերի գործունեության, որոնք զբաղվում են թմրանյութերի վաճառքով:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել