Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ԱԺ նախագահի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում

Վերջին լուրեր

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պետական Դումայի նախագահը հայ-ռուսական միջպետական փոխգործակցության ամրապնդման գործում կարևորեց իր պաշտոնական այցը Հայաստան: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը և զարգացումը, կարևորեց փոխայցերը, ինչը նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդմանը: Հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում պարոն Նարիշկինը կարևոր համարեց ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային խորհրդի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջիկա նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Երևանում: Նրա համոզմամբ՝ հանձնաժողովի աշխատանքը էապես նպաստում է ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական կապերի կայուն և դինամիկ զարգացմանը: Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն հայտնեց պարոն Աբրահամյանին ՀԱՊԿ Միավորված շտաբի և ՀԱՊԿ ԽՎ անդամ-պետություննեի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների համատեղ արտագնա առաջին նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-ռուսական կապերը ակտիվ զարգանում են, ինչին նպաստեց նաև Սերգեյ Նարիշկինի պաշտոնական այցը Հայաստան: ԱԺ նախագահը կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՀԱՊԿ-ի գործունևությանը: Կազմակերպությունը, նրա խոսքով, կայացած ռազմաքաղաքական կառույց է և հետխորհրդային տարածքում կայունության պահպանման կարևոր գործոն: Նրա համոզմամբ՝ բավականին արդյունավետ է նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը: ԱԺ նախագահի կարծիքով' որպես ՀԱՊԿ Խորհդարանական վեհաժողովի ու Կազմակերպության կանոնադիր մարմինների փոխգործակցության արդյունավետ օրինակ կարելի նաև համարել ՀԱՊԿ Միավորված շտաբի և պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների երևանյան նիստը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը առնչվող այլ հարցեր ևս:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Տիկին Մատվիենկոն ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է և բարձր գնահատեց երկու երկրների նախագահների ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Անդրադառնալով հուլիսին Հայաստան կատարած իր պաշտոնական այցին և ջերմությամբ հիշելով այն, նա իր և պատվիրակության անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար: Վալենտինա Մատվիենկոն կարևորեց և արդյունավետ գնահատեց իր պաշտոնական այցը Հայաստան և նշեց, որ այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ: Միջպետական կապերի զարգացման հարցում՝ Վալենտինա Մատվիենկոն կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը շեշտեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների գործունեությունը վերջին տարիներին երկրի առաջընթացի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում և վստահություն հայտնեց, որ այս ամենը գիտակցում է և ըստ արժանվույն կգնահատի Հայաստանի ժողովուրդը:

Պարոն Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց հայ-ռուսական փոխգործակցության և միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը: Նա շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումը և ամրապնդումը: Հայաստան- Ռուսաստան համագործակցության ամրապնդման գործում նա նույնպես բարձր գնահատեց տիկին Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան: Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կարևոր նշանակություն ունի ԱՊՀ անդամ երկրների կյանքում և մեծ ներդրում է ունեցել ազգային օրենսդրության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման, տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Երկուստեք կարևորվեց ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպման վերջում Վալենտինա Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Ռուսաստան:

Հաանդիման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված