Սաակաշվիլին համաներում է շնորհել 519 բանտարկյալի
Վերջին լուրեր
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նոյեմբերի 23-ին Սուրբ Գեորգիի տոնի (Գիորգոբա) կապակցությամբ 519 բանտարկյալի համաներում է շնորհել: Այս մասին հաղորդում է Newsgeorgia-ն:
Համաներման հարցերով պետական հանձնաժողովի տեղեկություններով՝ 519 բանտարկյալներից 50-ի ազատազրկման ժամկետը կրկնակի կրճատվել է, իսկ մյուսներին ներում է շնորհվել: Անչափահաս բանտարկյալները համաներման արժանացած քաղաքացիների ցուցակում չեն հայտնվել:
Համաներման թեկնածուների թվում են եղել նաև Վրաստանի պատրիարքն ու Գլխավոր դատախազը: Սուրբ Գեորգիի տոնը Վրաստանում պետական տոնի կարգավիճակ ունի:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել