The New York Times. Թուրքիան կորցրել է իր առաջատար դիրքերը Մերձավոր Արևելքում
Վերջին լուրեր
The New York Times-ը գրում է, թե Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ի հաղթանակով Թուրքիան կորցրել է քաղաքական առաջատարի իր դիրքերը Մերձավոր և Միջին Արևելքում: Դա ապացուցում է, օրինակ, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածի համար վերջին հակամարտությունը. կարծում են պարբերականի փորձագետները: Նրանք մասնավորապես նշում են, որ Թուրքիան այդ հակամարտության ժամանակ նույնիսկ չի էլ դիտարկվել որպես Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցային գործընթացին մասնակցող կողմ: Թուրքիան այդ հարցում բավական ագրեսիվ դիրքորոշում էր ընդունել՝ Իսրայելին անվանելով «ահաբեկչական պետություն»:
Սակայն դա դիվանագիտական ոլորտում ոչ մի կերպ առավելություններ չտվեց թուրքական կառավարությանը, այլ ավելի շուտ զրկեց դրանցից՝ սրելով ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները: Ամերիկյան պարբերականի կարծիքով՝ դրությունը նույնիսկ չփրկեց ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը մարտական գործողությունների ռազմադաշտ:
Ժամանակն է, որ Թուրքիան նոր ռազմավարություն մշակի Մերձավոր և Միջին Արևելքի մոտեցումներում. խորհուրդ է տալիս պարբերականը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել