Ռոնալդուի՝ վթարի ենթարկված Ferrari-ին աճուրդի է հանվել (լուսանկարներ)
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի աստղ Քրիշտիանու Ռոնալդուի՝ չորս տարի առաջ կոտրված մեքենան ինտերնետում հանվել է աճուրդի:
Վթարի ենթարկվելուց հետո այն, ինչ մնացել է Ferrari 599 GTB Fiorano F1 մեքենայից, eBay France-ում վաճառվում է 50 000 եվրոյով:
Աճուրդի հանված մեքենայի արագաչափը 3099 կմ է, դրա հետ առաջարկվում են նաև փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ մեքենայի սեփականատերը եղել է Քրիշտիանու Ռոնալդուն: Մեքենան հնարավոր է վերանորոգել:
Նշենք, որ Ռոնալդուն մեքենան վթարի է ենթարկել 2009-ին մանչեսթերյան օդանավակայանից ոչ հեռու. նշում է La Vanguardia-ն: Ֆուտբոլիստն այդ ժամանակ շտապել է մարզումների, և չկարողանալով վերահսկել ընթացքը՝ դիպել է բետոնե պատին: Մարզիկը չէր վնասվել, իսկ ահա մեքենան լուրջ վնասներ է կրել:





















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել