Բաղդասարովը մտադիր է ազատվել «Արմավիա»-ից
Վերջին լուրեր
Արմավիա ազգային ավիափոխադրող ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը որոշել է ազատվել այդ ավիաընկերությունից: Գործարարն այդ գործարքը պլանավորում է ավարտին հասցնել 2-3 շաբաթվա ընթացքում: Այժմ ինտենսիվ բանակցություններ են ընթանում գնորդների հետ. РБК daily-ին տված հարցազրույցում հայտարարել է Բաղդասարովը:
Արմավիայի վաճառքի հիմնական պատճառը, ըստ սեփականատիրոջ, տնտեսական ճգնաժամն է, ինչպես նաև այն ֆինանսական վնասները, որոնք ավիաընկերությունը կրում է նոր ռուսական Superjet ինքնաթիռի շահագործումից: «Գնորդների թեկնածուների մեջ չկան ռուս ներդնողներ, բայց կան իտալացիներ և գնորդներ Արևելքից»,-հայտարարել է սեփականատերը:
Արմավիան շահագործում է Superjet-ը պարտքով և դեռևս չի մարել դրա դիմաց իր պարտքերը: Պարտատիրոջ բոլոր հիմնական պարտքերն այս օդանավի հետ կապված՝ կանցնեն նոր սեփականատիրոջը: «Ավիաընկերությունում իրերի նման դասավորվածությունը պայմանավորված է ոչ արդյունավետ մենեջմենթով»,-կարծում է ինքնաթիռը տրամադրող մարմնին մոտ գտնվող աղբյուրը:
«Արմավիան շարունակելու է Superjet-ի շահագործումը նրա և «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռների» միջև առկա լիզինգային հարաբերությունների շրջանակներում»,-հայտարարել է «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներ» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել