Ֆլորենտինո Պերեսը Բեքհեմին առաջարկել է «Ռեալի» դեսպանի պաշտոնը
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Լոս Անջելես Գելեքսիի» 37-ամյա կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմին կարիերան ավարտելուց հետո աշխատանք է առաջարկել. տեղեկացնում է AS-ը:
Ըստ կայքի՝ նախագահը Բեքհեմին առաջարկել է մադրիդյան ակումբի պաշտոնական դեսպանի պաշտոնը, համաձայն որի՝ նա կներկայացնի «Ռեալը» տարատեսակ միջացառումներին ամբողջ աշխարհում:
Նշենք, որ Բեքհեմը հայտարարել է, որ մտադիր է լքել ներկայիս ակումբը: Եթե նա ավարտի կարիերան Ամերիկայի առաջնության ավարտից հետո, ապա կարող է անմիջապես աշխատել «Արքայական ակումբում»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել