Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում դարպասին կատարած հարվածների քանակով կիսում է 3-5-րդ տեղերը
Վերջին լուրեր
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 տուրերի արդյունքների համաձայն՝ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մրցակցի դարպասներին կատարած հարվածների քանակով 3-5 տեղերը կիսում է Զլատան Իբրահիմովիչի և Համես Ռոդրիգեսի հետ:
Մեր հավաքականի կիսապաշտպանն ընդհանուր առմամբ կատարել է 22 հարված, որոնցից 13-ը՝ դարպասին, 9-ը՝ շեղ: Դարպասին 13-ական հարված են կատարել նաև Իբրահիմովիչն ու Ռոդրիգեսը. վերջինիս շեղ հարվածները 4-ն են, իսկ Իբրահիմովիչինը՝ 9:
Դարպասին հարվածների քանակով առաջինը Քրիշտիանու Ռոնալդուն է՝ 22 հարված, 9-ը՝ շեղ, երկրորդը Լեոնել Մեսսին է՝ 18 հարված, ևս 9-ը՝ շեղ. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել