Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում 

Հենց ծանոթության առաջին օրը նրան ասացի. «Արի՛ ամուսնանանք». Դավիթ Սեխպեյան (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Հեռուստադիտողին «Դժվար ապրուստ» սերիալից ծանոթ Նոյի՝ Դավիթ Սեխպեյանի կյանքում օրերս կարևոր փոփոփություններ են տեղի ունեցել: Իր ֆեյսբուքյան կարգավիճակի փոփոխությունից դատելով՝ մենք կարծում էինք, թե դերասանն ընդամենը նշանադրվել է, սակայն Lurer.com- ի հետ զրույցում Դավիթն ավելի հետաքրքրի գաղտնիքներ բացահայտեց:

-Դավի՛թ, արդեն բավական ժամանակ է, ինչ հաստատվել են լուրերն այն մասին, որ ընտրյալ ունեք: Սակայն վերջերս Ձեր տված հարցազրույցներից մեկում, երբ խոսք էր եղել նշանադրության մասին, ասել էիք, որ նման ֆորմալ բաների ուշադրություն չեք դարձնում և շատ հնարավոր է՝ անգամ նշանդրություն չանեք: Սակայն օրեր առաջ Ձեր ֆեյսբույան էջում նկատվեց կարգավիճակի փոփոխություն, ըստ որի՝ դուք արդեն նշանվածներ եք։ Փաստորեն, այդուամենայնիվ, նշանադրություն որոշեցիք անե՞լ:

-Անկեղծ ասած՝ նշանադրություն՝ որպես այդպիսին չի էլ եղել, կամ շատ ավելի աննորմալ ձևով է եղել, քան բոլոր մահկանցուների մոտ է սովորաբար լինում: Չեմ ուզում մանրամասնել, քանի որ իսկապես շատ անձնական է: Ուղղակի կասեմ, որ մեծ իրադարձություն է եղել ու այն չգիտեմ, թե որքանով արժե կոչել նշանադրություն, ուղղակի մեծ քեֆ ենք արել: Չեմ էլ կարող կոնկրետ ասել, թե ոնց, ինչ կերպ և ինչու այսպես արեցինք: Մենք՝ ես և Նարինեն, ձևականությունների հետևից չենք ընկնում, կարևորն այն է, որ իրար կողքի ենք: Կարելի է ասել, որ մի քանի օր է, ինչ գրեթե ամուսնացած ենք:

-Այսինքն՝ հարսանեկան արարողություն այլևս չի՞ լինելու:

-Չգիտեմ, գուցե որոշ ժամանակ անց որոշենք անել հարսանեկան արարողություն:


 


-Ավելի քան մեկ տարի է, ինչ միասին եք: Ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել:

-Դուռը բացվեց, և մտավ «նա…»:  Նարինեն իմ ընկերների ընկերներից էր, ու ծանոթացել ենք հենց մեր ընդհանուր ընկերական շրջապատում:

-Իսկ ի՞նչը միանգամից Ձեզ գրավեց նրա մեջ: Որպես տղամարդ՝ հակառակ սեռի մեջ առաջինը ի՞նչը կարող է Ձեր ուշադրությունը գրավել:

-Եթե մինչ Նարինեին հանդիպելս այս հարցը տայիք, երկար-բարակ կփիլիսոփայեի, իսկ հիմա չեմ էլ կարողանում առանձնացնել: Ուղղակի գիտեմ, որ երբ մարդուն սիրում ես, սիրում ես ամբողջովին՝ նրա դրական և բացասական կողմերով հանդերձ: Ավելին՝ ավելի շատ սիրում ես նրա բացասական կողմերը:

Մի բան հստակ է, երբ հանդիպում ես «նրան», 6-րդ զգայարանով ես զգում, որ հենց «նա» է... Ես հենց մեր ծանոթության առաջին օրը նրան ասացի. «Արի՛ ամուսնանանք»: Նարինեն, իհարկե, կարծեց, թե կատակում եմ, ձեռքիս մատանին դրեցի իր մատը... Այդ պահին միայն նա փոքր-ինչ լրջացավ:

Ու մեկ տարի է անցել, իսկ մենք արդեն կարելի է ասել՝ ամուսիններ ենք:


 


-Խաղալով թե՛ թատրոնում, թե՛ սերիալում և լինելով համակրելի երիտասարդ՝ կամա, թե ակամա հանրության ուշադրության կենտրոնում եք: Մարինեն չի՞ խանդում, և, առհասարակ, երկուսիցդ ո՞վ է ավելի խանդոտ:

-Պետք է խոստովանեմ, որ Նարինեն՝ որպես հմայիչ կին, ևս զերծ չէ հանրության ուշադրությունից: Ուստի այդ հավասարակշռությունը պահպանվում է: Սկզբնական շրջանում, իհարկե, ավելի արտացոլված էր խանդս, իսկ նա խանդելու հարցում ամեն ինչ ավելի գրագետ էր անում՝ ի տարբերություն ինձ: Հիմա այն ընդամենն առաջացնում է փոքրիկ ինտրիգ, ինչը երբեմն-երբեմն փոքր-ինչ  համեմում է մեր կյանքը: Երկուսս էլ հասուն մարդիկ ենք, ու խանդը չի կարող վեճերի առիթ դառնալ:

-Նարինեի՝ Ձեր կյանքում լինելը որևէ բան փոխե՞ց Ձեր մեջ:

-Ուղղակի, երբ կանք մեկս մյուսի կյանքում, ավելի ամուր ենք կանգնած հողի վրա, ավելի վստահ ենք շարժվում առաջ: Նրա՝ իմ կյանք մտնելուց հետո ավելի բարիացել եմ: Երջանիկ եմ, որ ունեմ նրան կողքիս:

Ի դեպ, նշենք, որ 24-ամյա Դավիթն ու իր սիրելին հասակակիցներ են: Նարինեն մասնագիտացած է հոգեբանության և բիզնեսի կառավարման մեջ և մասնագիտությամբ դերասանուհի չէ, սակայն  ԱՄՆ-ում ապրելու տարիներին խաղացել է մի քանի թատերական ներկայացումներում:

Զրուցեց Ռուբինա Հ.-ը
Լուսանկարները՝ Դավիթ Սեխպեյանի անձնական արխիվից

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի
Ամենադիտված