Օբամայի հարևանության համար 900 հազար դոլար են պահանջում
Վերջին լուրեր
Չիկագոյի Քենվուդ շրջանում 899 հազար դոլար են պահանջել հողատարածքի համար, որը գտնվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առանձնատան հարևանությամբ: Այս մասին հաղորդում է Chicago Tribune-ը:
Ինչպես նշում է պարբերականը, հողատարածքի ներկայիս տերերը 2008թ. այն ձեռք են բերել 675 հազար դոլարով:
Տան առքուվաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալի խոսքերով՝ սկզբում նա ԱՄՆ-ի նախագահի գաղտնի ծառայության աշխատակիցների միջոցով հենց Օբամային է առաջարկել տունը գնել, սակայն նախագահին այդ առաջարկը չի հետաքրքրել: Տունը գնելուց առաջ Օբամայի հարևանության թեկնածուները պետք է հաստատեն իրենց ֆինանսական կայունությունը և ստուգում անցնեն անվտանգության ծառայության կողմից:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել