Զինվորի հայրը մի բան է ասում, ՊՆ-ն՝ մեկ այլ
Վերջին լուրեր
Քիչ առաջ «Չե՛նք լռելու» նախաձեռնությունը տարածեց հայտարարություն, որ իրենց հետ կապ է հաստատել արյան հիվանդության բուժման նպատակով Մոսկվա տեղափոխված Նուբարաշենի զորամասի զինվոր Արթուր Քոչարյանի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, հայտնելով, որ ՊՆ-ն, հակառակ տված խոստման, չի փոխանցում արյան հիվանդությամբ տառապող իր որդու բուժման համար խոստացված գումարը:
Լուրեր.com-ը զրուցեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ ՊՆ-ն որոշակի գումար արդեն փոխանցել է, որոշակի գումար էլ դեռ փոխանցելու է։
«Հայրը եկել է, Պաշտպանության նախարարությունից առձեռն որոշակի գումար է վերցրել, գումարի մյուս մասի փոխանցման համար, ինչքանով ես եմ տեղյակ, նրանք ժամանակ են պայմանավորվել», ասաց ՊՆ խոսնակը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)