Ռուսական ռազմանավերը Գազայի ափերի մո՞տ
Վերջին լուրեր
Ռուսաստանը Սևծովյան նավատորմի նավեր է ուղարկում Գազայի հատված, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում տալով ռազմածովային նավատորմի իր աղբյուրներին: Ռազմական նավերի խումբը Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման դեպքում պատրաստվում է տարհանել Գազայի հատվածում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին: Ռուսական նավերը Գազայի հատվածի ափերի մոտ անցնելու են պլանային ռազմական պատրաստվածություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Պաղեստինի և Իսրայելի միջև ծավալված ռազմական հարձակումներից հետո Եգիպտոսի միջնորդությամբ նոյեմբերի 21-ի երեկոյան զինադադար էր կնքվել: Այսօր սակայն պաղեստինյան բժիշկները հայտնում են, որ Իսրայելի զինծառայողներից մեկը գնդակահարել է մի պաղեստինցու: ՀԱՄԱՍ-ը խոստացել է զինադադարի համար միջնորդած Եգիպտոսին հայտնել, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել