Հանդիպում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի շրջանակներում
Վերջին լուրեր
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նոյեմբերի 23-ին ընդունեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) ներկայացուցիչ Նաիրա Սարգսյանին։
Նա նախարարին ներկայացրեց ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ 2004 թվականից իրականացվող աշխատանքները։
Ծրագիրն աջակցել է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 2007-2011թթ. և 2012-2016թթ. ազգային ռազմավարական պլանի մշակմանը, որի հիման վրա կազմվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերը։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման օրենսդրական դաշտի լրամշակման և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ ներդրված համատեղ աշխատանքների մասին:
Միացյալ ծրագիրը 2008 և 2011 թվականներին աջակցել է բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի գնահատմանը, իսկ 2012-ին՝ միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը քարոզող տեսահոլովակի մշակմանը:
Դերենիկ Դումանյանը նշեց, որ խնդիրն ուշադրության կենտրոնում է և ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան վերջերս քննարկել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագիրը, որն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը։ Այնուհետև քննարկվեցին առաջիկա համատեղ ծրագրերը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել