«Մանկական եվրատեսիլ»-ի տղաները չեն կրկնօրինակելու, այլ փորձելու են նմանվել (տեսանյութ)
Վերջին լուրեր
Հայաստանը ներկայացնող «Compass» խմբի չորս տղաները, ովքեր այս տարի Ամստերդամում կայանալիք «Մանկական եվրատեսիլ-2012»-ին ներկայացնելու են Հայաստանը, մեկնում են այնտեղ բարձր տրամադրությամբ և աղջիկների սրտերը գրավելու ցանկությամբ: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներին խոստավանել են խմբի տղաները:
Ինչպես նշել է Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մեր պատվիրակությունը այնտեղ կմեկնի նոյեմբերի 26-ին, իսկ տղաները բեմ կբարձրանան դեկտեմբերի 1-ին: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի շեշտը դրվելու է նաև դոկումենտալ կադրերի վրա. «Այսինքն՝ երեխաների ամեն մի շարժումը նկարահանվելու է եւ կցուցադրվի ելույթի ժամանակ»:
Տղաները՝ 13-ամյա Դավիթը, Արշավիրը, Արամը և Աբրահամը, իրենց հերթին նշել են՝ քանի որ շատ են սիրում Բիթլս, բեմում էլ հենց նրանց ոճով են հանդես գալու: «Չենք կրկնօրինակում, փորձում ենք նմանվել»,- ասել է տղաներից մեկը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ամստերդամում Հայաստանը կներկայացնի «Compass band» տղաների խումբը՝ Sweetie baby երգով: Իսկ այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» կարգախոսն է՝ «Կոտրիր սառույցը»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել