«Աբգար դպիր Թոխատեցի» վեպի բեմականացման առաջնախաղը
Վերջին լուրեր
Պետական աջակցությամբ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ ս. թ. նոյեմբերի 23-ին կկայանա Ա. Պետրոսյանի «Աբգար դպիր Թոխատեցի» վեպի բեմականացման առաջնախաղը, որը նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին:
Բեմադրության ռեժիսորն է ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Շահվերդյանը: «Աբգար դպիր Թոխատեցի» ներկայացումը 16-րդ դարի տպագրիչ Թոխատեցու, այդ ժամանակաշրջանի քաղաքական անցուդարձի և հայոց կյանքի վրա տպագրության ազդեցության մասին է: Գրատպությունը դիտվում է իբրև ազգապահպան եզակի միջոց աշխարհաքաղաքական խառը և անբարենպաստ իրադարձությունների շրջապտույտում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել