Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Փոխվարչապետը ծանոթացավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին

Վերջին լուրեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դիլիջանում ծանոթացավ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին:

Փոխվարչապետը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նախ այցելեց ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ: Պատասխանատուների տեղեկացմամբ՝ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան, շենքը նախատեսվում է շահագործման հանձնել նախանշված ժամկետներում՝ 2013թ. տարեսկզբին: Փոխվարչապետին ներկայացվեց նաեւ կենտրոնի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների ընթացքը:

Ա. Գեւորգյանը եղավ նաեւ Դիլիջանի համայնքային քոլեջում եւ Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացված 23 մլն դրամով արդեն ավարտվել է քոլեջի տանիքի վերանորոգումը, իսկ չորրորդ ծրագրով 25 մլն դրամ է հատկացված թիվ 2 դպրոցի տանիքի նորոգման համար:

Փոխվարչապետը «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելեց Դիլիջանում կառուցվող ախտորոշիչ բժշկական կենտրոնի շինհրապարակ: Մասնավոր ներդրումներով կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են երեք ամիս առաջ եւ նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Պատասխանատուների ներկայացմամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող եւ արդիական սարքավորումներով հագեցած ցերեկային ստացիոնարով բուժհաստատությունը կունենա ռադիոլոգիական կենտրոն՝ համակարգչային տոմոգրաֆ, սրտի, աչքի հիվանդությունների ախտորոշման, լաբորատոր տարբեր հետազոտություններ իրականացնելու հնարավորություն: Այն լինելու է տարածաշրջանում նման ծառայություններ մատուցող միակ կենտրոնը:

Քաղաքում շրջայցից հետո փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Դիլիջանի քաղաքապետարանում՝ մարզային եւ տեղական իշխանությունների ղեկավարների, ծրագրերի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվեցին ծրագրերի ընթացքի, քաղաքում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն ընդգծելով ծրագրերի դերը քաղաքի եւ տարածաշրջանի զարգացման հարցում, կարեւորեց դրանք իրականացնելու գործում շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցված աշխատանքը:

Փոխվարչապետն այցելեց նաեւ Ծաղկաձոր, որտեղ ծանոթացավ «Մարիոթ» ապրանքանիշի չափորոշիչներին համապատասխան վերակառուցված հյուրանոցային համալիրի հնարավորություններին եւ պայմաններին: «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պատկանող «Ադիգազ» հանգստյան տունը կառավարման է հանձնվել «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերության միջազգային հյուրանոցային ցանցին եւ վերակառուցվել: Փոխվարչապետը բարձր գնահատեց կատարված աշխատանքները՝ թե որակի, թե ծավալի առումով: Նա ընդգծեց ենթակառուցվածքների բարելավման կարեւորությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից եւ ողջունելի համարեց մարզերում միջազգային ապրանքանիշերի ցանցի ներդրումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված