Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ Ռումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 

Ինչո՞ւ են կրակել Նախագահի անվտանգության վրա

Վերջին լուրեր

Երկու օր առաջ Պետական պահպանության ծառայության Պլանավորման բաժնի երկու աշխատակիցները ենթարկվում են հարձակման. մի աշխատակիցը պատրաստվում էր մեկնել Հայաստանից՝ նախագահի հերթական այցը կազմակերպելու նպատակով, մյուսը պարզապես ուղեկցում էր: Արդեն իսկ ձերբակալված և վիրահատության ենթարկվող Աշոտ Կարապետյանը (նա ընդամենը շարքային ոսկերիչ է և ոչ մի կապ չունի Քրեական հետախուզության նույնանուն պետի հետ), որ սկզբում խուսափում էր ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, թե չի հիշում, ամեն ինչ իբր խոստովանել է և հայտնել, թե կատարվածը զուտ պատահականություն է՝ պայմանավորված իր գերհարբած լինելով. ասում են, նա ընդհանուր առմամբ համեստ, խելոք տղա է, սակայն մինչև այն պահը, երբ խմում է. այդ ժամանակ, կնոջ իսկ բառերով՝ «ավելի լավ է նրանից հեռու մնալ»: Այս անգամ Կարապետյանի խմելը սկսվել էր երկու օր առաջ՝ կապված հենց իր իսկ ծննդյան հետ։ «Ծնունդը» շարունակվել էր երկու օր, Կարապետյանը հիշել էր նաև ծնողներին, այցելել նրանց շիրիմին, այնտեղ էլ հիշել դարդերը, խմել, որից հետո նստել ղեկին, ավտովթարի ենթարկվել, փախել, դիմահար քշել ՊՊԾ մեքենայի ուղղությամբ ու կրակել: Մի խոսքով՝ Իսկակովի պողոտայում նոյեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 01-ի «կողմերը», իսկական «բոյեվիկ-թրիլլեր էր»: Բարեբախտաբար, արձակված փամփուշտն ազգային անվտանգության աշխատողների մեքենայի դիմապակուն քսվելուց և այն ջարդուփշուր անելուց բացի ոչ մի այլ վնաս չէր պատճառել: Ճիշտ է, դիմապակու կտորները լցվել էին ԱԱԾ աշխատողների վրա, սակայն նրանք չէին վնասվել, իսկ սթափվելուց հետո կարողացել էին անգամ հետապնդում կազմակերպել, գործին խառնել ոստիկանությանը: Մի խոսքով, եղել է այն, ինչ արդեն հայտնի է:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ գրեթե այս նույն օրերին՝ նոյեմբերի 17-ի գիշերը՝ ժամը 01-ից 02-ի սահմաններում, էլի հարձակում էր և էլի նախագահականի վրա. «գրոհի էր ենթարկվել» նախագահական նստավայրը. այն անգամ էլ հարձակվողը էլի բոլորին անհայտ մեկն էր՝ ոմն 39-ամյա Վաչագան Իսոյան, ով «Գազ 24» մակնիշի ավտոմեքենան քշել էր ուղիղ Բաղրամյան 26-ի վրա (այս անգամվա մեր հերոսը 49-ամյա է, մեքենան էլ՝ «Օպել Վեկտրա»): Այն ժամանակ ևս հենց հաջորդ օրն ինֆորմացիան գաղտնազերծվեց, մի քիչ ժամերն առաջ տվեցին ու հայտնեցին, թե պարզապես մարդը հարբած է եղել ու շեղել ճանապարհը (պաշտոնական հաղորդագրության մեջ դեպքը տեղի էր ունեցել ժամը 23.00-ի սահմաններում. երևի թե դժվար էր եղել բացատրել, թե ինչպես կարող էր մարդը գիշերվա 01-02-ին «շեղվել» գրեթե դատարկ Բաղրամյան պողոտայում և թեքվել նախագահականի կողմը): Այսօր արդեն Բաղրամյան 26-ի մուտքի դարպասներին ոչ ոք չի կարող բախվել, այն էլ այնպես բախվել, որ ծռի դարպասի երկաթները. նախագահականը «հսկում են» մայթին տեղադրված երկաթե ծաղկամանները (իհարկե, մեկ տարի առաջ էլ արդեն առավոտյան ոչ ոք ծռված դարպաս չտեսավ. ամեն ինչ կարգի էր բերվել գիշերով):

Իրականում Վաչագան Իսոյանը բոլորովին էլ հարբած և ինքն իրեն կորցրած մեկը չէր, ինչպես փորձ արվեց ներկայացնել պաշտոնական վարկածով. նա բոլորովին էլ չէր շեղվել, այլ միանգամայն ճշգրիտ հաշվարկով հարձակվել էր նախագահականի վրա՝ այդ ձևով իր բողոքն արտահայտելով: Սակայն այն ժամանակ էլ Իսոյանի հարձակման մեջ քաղաքական գործոնը բացառվեց, նրա հետևում պատվիրատու, կազմակերպիչ, ինչ-որ «մեսիջ ուղարկող» այդպես էլ չգտնվեց (բնական էր, որ եթե սա պատվիրված հարձակում էր, ապա հաստատ չէր կարող նախագահին վնասելու նպատակ հետապնդել՝ անհնար էր երևակայել, որ ՀՀ ԱԱԾ ՊՊԾ-ն այն աստիճան անկարող գտնվեր, որ թույլ տար ինչ-որ մեկին հենց այնպես մուտք գործել նախագահական նստավայր ու վնաս պատճառել մեկն ու մեկին կամ, որ ավելի անհավանական է՝ ՀՀ նախագահին):

Թե ի՞նչն է դրդել Աշոտ Կարապետյանին ուղիղ մեկ տարի հետո գրեթե «կրկնել» Վաչագան Իսոյանի «սխրանքը», դժվար է ասել: Այս պահի դրությամբ նախաքննություն է ընթանում, սակայն դրդապատճառների մեջ քաղաքական մոտիվացիայի գործոնը կարծես թե ի սկզբանե բացառվում է և պատվիրատուի, դիտավորության հանգամանք չի էլ արծարծվում՝ որքան էլ «Էջմիածին» հասկացությունը, որի բնակիչ է մեր հերոսը, այդքան էլ միանշանակ ու անմեղ ընկալում չունի մեզանում, հատկապես՝ «Մակարով» տեսակի զենքի առկայության պարագայում:

Ուղիղ մեկ տարի առաջ էլ, երբ Վաչագան Իսոյանը հարձակվեց նախագահական նստավայրի վրա, Հայաստանի քաղաքական դաշտում յուրօրինակ զարգացումներ էին. Սերժ Սարգսյանը վերջապես փորձում էր ամրապնդել դիրքերը, ինքնուրույն քայլեր, փոփոխություններ անել, ինչին 2008-ից այս կողմ հանրությունը սպասում, բայց այդպես էլ ականատես չէր լինում: Այն օրերին էլ անընդհատ այս կամ այն փոփոխությունների ու պաշտոնանկությունների մասին էին խոսում (պաշտոնանկություններն այն ժամանակ սկսվեցին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանով, հետո հրաժարական տվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը), սպասվում էին էլի ինչ-որ փոփոխություններ, սակայն, ի վերջո, պարզվեց, որ փոփոխությունները դարձյալ կիսատ մնացին, եթե չասենք իմիտացիոն բնույթ կրեցին և երևի թե միակ ռեալ փոփոխությունն այդպես էլ մնաց ոստիկանապետինը, ինչն արդեն մեկ տարի հետո դեռ հարց է, թե ինչ տվեց:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է նախագահական ընտրությունների շեմին, իսկ նախագահական ընտրությունները, ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում ամենակարևոր իրադարձությունն են, որի ընթացքում երբեմն-երբեմն տեղի են ունենում նաև տարաբնույթ «էքսցեսներ»: Նախագահ Սերժ Սարգսյանը կրկին պատրաստվում է առաջադրվել: Դեկտեմբերի կեսերին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համագումար է անելու, որի ժամանակ էլ Սարգսյանը պաշտոնապես կառաջադրվի:

Ժողովուրդը 2008թ. նախագահական ընտրությունները դեռ չի մոռացել, իսկ այն հատվածը, որն իրապես ձայն էր տվել Սարգսյանին, նախկին իշխանություններից որոշակի դժգոհություն ունենալով և փոփոխությունների ակնկալիքով, որքան էլ նախագահական «փիառշիկները» փորձեն այլ բան համոզել, դեռևս որևէ լուրջ փոփոխության ականատես այդպես էլ չի եղել, այսինքն՝ նույնիսկ այդ հատվածն այդպես էլ չկարողացավ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում համոզվել, որ իր տված քվեն արդարացված էր: Իսկ սա նշանակում է մի բան. եթե Սարգսյանն իսկապես ցանկանում է շարունակել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը, ուրեմն պետք է հանրության գոնե այդ՝ իրեն վստահող հատվածին ապացուցի, որ իրեն ձայն տալն իզուր չէր, որ ինքն իսկապես կարող է այս ժողովրդի Նախագահը լինել, իսկ դա հնարավոր է միայն ռեալ և ժողովրդի շահերից բխող, իմիտացիայից իսկապես հեռու փոփոխությունների պարագայում: Այսինքն՝ հենց այս օրերից սկսած նախագահը պետք է ձեռնամուխ լինի ինքնարդարացման այդ պրոցեսին: Այս առումով հասկանալի է, որ իրական փոփոխությունները կարող են շատ-շատերի՝ այդ թվում և նախագահականին ձեռնոց նետելու պոտենցիալ ունեցողների շահերից չբխել, հակասել նրանց շահերին: Այսինքն՝ Վաչագան Իսոյաններ ու Աշոտ Կարապետյաններ դեռ էլի կարող են «պատահել»: Փոփոխություններ չհանդուրժողներ կան ու կլինեն, խնդիրն այն է սակայն, որ Նախագահը իսկապես հասկանա, որ առանց դրանց անհնար է և, որ ավելի կարևոր է, կարողանա բավականաչափ քաղաքական կամք դրսևորել և դեմ գնալ կանգնեցնել ցանկացողներին՝ հանուն ժողովրդի:

Հետգրություն

Նախագահական ընտրությունների շեմին անձամբ նախագահների դեմ էլ են մահափորձեր կազմակերպվում: Հենց այս տարի փետրվարին Ռուսաստանի Դաշնության Հատուկ ծառայությունները կարողացան կանխել ՌԴ նախագահ Պուտինի դեմ կազմակերպված մահափորձը: Երբեմն նման մահափորձեր իսկապես են կազմակերպվում, բնականաբար, ուժեղ մրցակցին չեզոքացնելու նպատակով, երբեմն նման «մահափորձեր» կազմակերպվում են անգամ զուտ «փիառ» նպատակով՝ ընդգծելու համար սեփական թեկնածուի անփոխարինելի ու մյուսներից առավել լինելը՝ տեղի տալով հատուկ ծրագրված վայնասունի, թե ի՜նչ կլիներ, եթե հանկարծ ու մահափորձը հաջողվեր և մենք զրկվեինք նման գերհզոր գործչից: Հայաստանում, բարեբախտաբար, դեռևս նման պրակտիկա չկա, եթե չհաշվենք Հոկտեմբերի 27-ը՝ այն տեսանկյունից, որ Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր վերցնել իշխանությունը: Այնպես որ, նախագահի անվտանգության շարքային աշխատողների ուղղությամբ արձակված կրակոցն այդ շարքում երևի թե ամենաանվնասն է:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառով
Ամենադիտված