Ռոստովում հայ երաժիշտը հաղթել է միջազգային մրցույթում
Վերջին լուրեր
2012թ.-ի նոյեմբերի 15-ից մինչև 18-ը՝ Դոնի Ռոստովում անցկացվեց երիտասարդ ջազ երաժիշտների 8-րդ միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցում էին 15-ից 30 տարեկան երաժիշտներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Հայաստանից, Իսրայելից, Իտալիայից և ԱՄՆ-ից: Ժյուրիի նախագահն էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, հաղորդում է armenianjazz.am կայքը:
Հայաստանը ներկայացնում էր ջազ երաժիշտ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը: Մրցույթի ժամանակ նա կատարեց երկու ստեղծագործություն' Չիք Քորիայի «500 Miles High»-ը և Չարլի Փարքերի «Donna Lee»-ն: Ժյուրիի որոշմամբ հայ երաժիշտը գրավել է առաջին տեղը՝ այն կիսելով իտալացի սաքսոֆոնահար Ֆիլիպո Օրեֆիչեի հետ:
Կայքի խմբագրությունը շնորհավորում է Դավիթ Մելքոնյանին և մաղթում նրան հետագա հաջողություններ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել