«ՀԺ». ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը չկարողացավ բացատրել շաքարի գործարանի հետաքրքիր ֆենոմենը
Վերջին լուրեր
Երեկ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մամուլի ասուլիսում մանրամասն ներկայացնելով գյուղարտադրանքի մթերման այս տարվա պատկերը' այդպես էլ չկարողացավ բացատրել շաքարի գործարանի հետաքրքիր ֆենոմենը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ 2010-ին Սերժ Սարգսյանը, այցելելով Ախուրյանի նորաբաց շաքարի գործարան, ասել էր, որ այնտեղ աշխատում է 700 մարդ: Այս տարի գործարանի աշխատողների թիվը չի հասել նույնիսկ 100-ի, բայց արտադրանքի ծավալները աճել են 3 անգամ: Սա է ֆենոմենը:
Հնարավո՞ր է' շաքար արտադրելու փոխարեն պատրաստի շաքարավազը բերում լցնում են պարկերը ու վաճառում, բայց ասում են, թե արտադրում են' օգնող հարց տվեցինք փոխնախարարին: «Ոչ, ոչ,- կտրուկ պատասխանեց նա,- վերամշակում են»: Ի դեպ, Մակարյանի ասածներից պարզ դարձավ, որ դժվար թե այդ գործարանը երբևէ շաքարի ճակնդեղ մթերի մեր գյուղացիներից:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել