«Ժողովուրդ». Վարչապետը «Մոսկվա» կինոթատրոնում
Վերջին լուրեր
Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, երեկ՝ երեկոյան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի ցուցադրությանը: Խոստովանենք այս ֆիլմի վերնագիրն ինքնին խոսուն է, և վարչապետը այն դիտելու է գնացել մեծ շքախմբով: Սակայն ֆիլմն ամենևին էլ Տիգրան Սարգսյանի մասին չէ, ոչ էլ ՀՀ-ում նրա գրանցած տնտեսական անկման, ցանկացած հարցում անխտիր բոլորին մեղադրելու կամ կառավարության նիստերում հայտնի դասախոսությունների վերաբերյալ:
Պարզապես այս ֆիլմը սիրային կատակերգություն է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է իր ընկերուհին: Երիտասարդին օգնելու համար ընկերները հանգստանալու նպատակով տանում են Թուրքիա, որտեղից էլ նա օդապարիկով հանկարծ հայտնվում է Հայաստանում և ընկնում արկածների մեջ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել