Մեքսիկացի փորձագետները կոչ են անում տեղափոխել Ալիևի արձանը
Վերջին լուրեր
Փորձագետների մեքսիկական հանձնաժողովը Մեխիկոյի իշխանություններին կոչ է արել մայրաքաղաքի գլխավոր փողոցի մոտակայքում գտնվող այգուց տեղափոխել 2003թ. վախճանված քաղաքական գործիչ, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հիշատակը հավերժացնող արձանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ալիևի հիշատակը հավերժացնող բրոնզաձույլ արձանը տեղադրվել է Ադրբեջանի դեսպանատան միջոցով: Քննադատները մեղադրում են երկրիրը տաս տարի շարունակ ղեկավարած Ալիևին ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու մեջ:
Փորձագետների խոսքերով՝ արձանը Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների կողքին համահունչ չի նայվում:
Մեքսիկայում Ալիևի արձանի շուրջ բանավեճերը նրա տեղադրման օրվանից չեն դադարում, սակայն քաղաքի ղեկավարությունը դեռ չի արտահայտել իր դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ:
Ուրբաթ օրն Ադրբեջանը սպառնացել է չեղյալ հայտարարել Մեքսիկայում 4 մլդ դոլար արժողությամբ ներդրումային գործընթացն այն դեպքում, եթե արձանը տեղափոխվի:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել