Անհարգալից վերաբերմունք Ոստիկանության կողմից
Վերջին լուրեր
«Հակահարված» art խմբի անդամներ Արտակ Գևորգյանը, Թաթուլ Սարոյանը և Հերբերտ Գուրգյանը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու իրենց իրավունքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքում իրացնելիս բռնության են ենթարկվել ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, համալսարանի անվտանգության աշխատակիցների և այլոց կողմից:
Իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով խմբի երիտասարդները դիմել են ոստիկանություն, սակայն հանդիպել են անհարգալից վերաբերմունքի: Արդյունքում իրավապահները ստեղծել են մի իրավիճակ, որի հետևանքով տուժած երիտասարդները հանցագործության մասին հաղորդումը չեն կարողացել տալ:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը դատապարտում է «Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ գործադրված բռնությունը, ինչպես նաև իրավապահների ցուցաբերած հակաիրավական մոտեցումը:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնություն


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել