ԱՄՆ-ում «Սև ուրբաթի» արդյունքում տուժել է 18 մարդ
Վերջին լուրեր
Ֆլորիդա նահանգում սուպերմարկետներից մեկի մոտակայքում երեկ 2 մարդ վնասվածք է ստացել և հոսպիտալացվել:
Ինչպես ենթադրում է դեպքի վայր ժամանած ոստիկանությունը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել երկու գնորդների միջև ծագած վեճի արդյունքում, որոնք չեն կարողացել իրար մեջ կիսել սուպերմարկետի առջև գտնվող մեքենայի կայանման տեղը: Երկու տուժածների կյանքին էլ վտանգ չի սպառնում:
Ջորջիա նահանգում նույնպես սուպերմարկետում գնորդների մի խումբը դուրս է եկել հսկողությունից, սակայն այս անգամ հնարավոր է եղել խուսափել վնասվածքներից:
Հայտնվում է նաև, որ նվազագույնը 16 մարդ է տուժել Մասաչուսեթս նահանգում Սպրինգֆիլդ քաղաքի Gentlemen Club ակումբում գազի արտահոսքի արդյունքում:
Հիշեցնենք, որ Գոհունակության օրվան հաջորդող «Սև ուրբաթ»-ի կապակցությամբ միայն մեկ օր ԱՄՆ-ում գնորդներին առաջարկվում են մեծ զեղչեր:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել