Մերկ տղամարդը՝ արձանի գլխին (տեսանյութ)
Վերջին լուրեր
Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կառավարական թաղամասում իսկական խառնաշփոթ էր առաջացել: Աշնանային +10 աստիճան ջերմաստիճանի պայմաններում ուրբաթ օրը մի մերկ տղամարդ բարձրացել էր 19-րդ դարի Քեմբրիջի դուքս արքայազն Գեորգին պատկերող հեծյալ արձանի գլխին:
Տղամարդը գլխապտույտ բարձրության վրա վտանգավոր հնարքներ էր գործադրում. փոխանցում է Deutsche-Welle-ն: Արձանը նայում է դեպի բրիտանական վարչապետի առանձնատունը:
Ոստիկանությունn ամբողջովին շրջափակել է Լոնդոնի սրտում գտնվող փողոցը: Ոստիկանները վախենում են, թե տղամարդն իր մոտ դանակ է պահում: Մարդկանց հոծ բազմություն է հավաքվել արձանի մոտ և զննում է տղամարդուն, որը թափահարում է իր ձեռքերը: Միայն երեք ժամ անց է հաջողվել տղամարդուն ցած իջեցնել իր բարձունքից:
Նրա արարքի դրդապատճառները դեռ պարզ չեն: Տղամարդը ձերբակալվել է:
Կարող եք դիտել տեսանյութ-ը՝ զվարճանալու և լիցքաթափվելու համար։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել