Ես չեմ ցանկանում Սաակաշվիլիի ձերբակալությունը. Իվանիշվիլի
Վերջին լուրեր
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը, պատասխանել է. «Ես անձամբ չեմ ցանկանում Սաակաշվիլիի ձերբակալությունը: Ես չունեմ նման ցանկություն, և հասարակությունը նույնպես չունի նման ցանկություն»:
Միաժամանակ, սակայն, Իվանիշվիլին հստակեցրել է, որ եթե դատախազությունը հստակորեն գործ հարուցի պետության բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ, ապա ինքը դրան խառնվել չի պատրաստվում. փոխանցում է Грузия-Online-ը:
«Ինձ համար ավելի հեշտ է հրաժարական տալ, քան թե դատախազին ստիպել հրաժարվել և փակել գործը: Ուստի ես չեմ խառնվում նման հարցերին»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, թե չի պատրաստվում իմպիչմենտ հայտարարել Սաակաշվիլիին, սակայն նոր սահմանադրության ընդունումով զգալիորեն սահմանափակվելու են նրա իրավունքները:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել