Նվազագույնը 6 շիա է զոհվել Պակիստանում պայթած ռումբի արդյունքում
Վերջին լուրեր
Նվազագույնը 6 մարդ, որից 3-ը՝ երեխաներ, զոհվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում շիաների կրոնական ծիսակարգի ժամանակ:
Միջադեպը տեղի է ունեցել Դերա Իսմայիլ Խան քաղաքում, որտեղ գործում են սուննիական զինված խմբավորումներ, որոնք չեն ճանաչում շիաներին՝ որպես իրական մուսուլմաններ: Պայթուցիկ նյութը գործի է դրվել ճանապարհի վրա:
Շիաները զգուշանում են նոր հարձակումներից հատկապես այս ամիս, որը նշանավորվում է զանգվածային արարողություններով:
Ավելի վաղ Պակիստանի խոշոր քաղաքներում բջջային օպերատորները ժամանակավորապես արգելափակել էին բջջային կապը, որպեսզի կանխեն նոր պայթյունները, որոնց 90%-ը կազմակերպվում է բջջայինների միջոցով:
Մի քանի օր առաջ մահապարտի իրականացրած հարձակման ժամանակ Իսլամաբադի մոտակայքում զոհվել էր 23 շիա:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել