Զանգվածային ցույցեր Բանգկոգում
Վերջին լուրեր
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոգում զանգվածային ցույցեր են սկիզբ առել. հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել նրանց նկատմամբ, որի արդյունքում թունավորման պատճառով հոսպիտալացվել է 11 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկան:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է ցույցի 150 մասնակից: Սիամի պաշտպան «Պիտակ սիամ» կազմակերպության կողմից կազմակերպած բողոքի ցույցերը ծագել են Բանգկոգի կենտրոնական հատվածում: Ըստ ոստիկանության տվյալների՝ ցույցին մասնակցում է 50 հազար մարդ: «Պիտակ Սիամ»-ի անդամները հայտարարել են, թե իրենց նպատակն է հասնել գործող վարչապետ Յինգլակ Չինավատի կաբինետի հրաժարականին: Հավանաբար ակցիան կշարունակվի մինչև երկուշաբթի:
Թայլանդի կառավարությունը ներքին անվտանգության մասին օրենքը գործի է դրել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, որը հնարավորություն կտա ոստիկաններին արտակարգ միջոցառումներ ձեռնարկել անկարգութունների կանխման համար:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել