Լևոն Արոնյանը չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերին
Վերջին լուրեր
Լոնդոնի մրցաշարից առաջ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ։
Խոսելով մրցաշարի մասին՝ Արոնյանը նշեց, որ կփորձի հաջողության հասնել այնտեղ, հավելելով, որ ինքն այդ մրցաշարում երբեք հաղթանակ չի տոնել։ Աշխարհի չեմպիոնը նշեց, որ իր հիմնական մրցակիցը համարում է Մագնուս Կարսլենին, հավելելով, որ «Լոնդոնի մրցաշարը հետաքրքիր փորձ կլինի, քանի որ մասնակիցներից մեկը կլինի ամենաուժեղ շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը»։
Արոնյանը չպատասխանեց այն հարցին, թե ում կցանկանար տեսնել գալիք նախագահական ընտրություններում հաղթող, նշելով՝ «Դժվարանում եմ ասել։ Մենք մարզիկներ ենք և քաղաքական հարցերին չենք խառնվում»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել