Նաիրի Հունանյանը չի մասնակցի մոր հուղարկավորությանը
Վերջին լուրեր
Երեկ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, ըստ որի՝ նոյեմբերի 23-ի գիշերը Ուկրաինայի Եվպատորիա քաղաքում գտնվող ծովի մերձակայքում՝ ափից երկու մետր հեռավորության վրա, կնոջ մարմին է հայտնաբերվել, և մահացածը եղել է Նաթելա Գալստյանը՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանի մայրը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ հարազատներից կամ որևէ մեկից պաշտոնական թուղթ չի եկել։
Գոռ Ղլեչյանը նշեց նաև, որ քրեակատարողական ծառայության մասին օրենքում և քրեական դատարավության օրենսգրքով արգելվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալներին, կարճատև տեսակցության գնալ հարազատի հուղարկավորությանը մասնակցելու համար, մնացած բոլոր դատարապարտյալներին թույլատրվում է։ Այն հարցին, թե Նաիրի Հունանյանն ինչպես կտեղեկանա այդ մասին, պատասխանեց. «Կարծում եմ՝ հոգեբանը պարզապես կտեղեկացնի նրան»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել