Լիբանանի խորհրդարանը չեղյալ է հայտարարել ՀՀ նախագահի պատվին հրավիրված նիստը
Վերջին լուրեր
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերրին չեղյալ է հայտարարել երկրի խորհրդարանի նիստը՝ նվիրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին հաղորդում է լիբանանյան The Daily Star-ը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի նախարարների և պատգամավորների մեծամասնութունն այդ ժամանակ Վատիկանում մասնակցելու է պատրիարք Բիշար Ռաիի կարդինալի կոչմանն արժանանալու արարողությանը, խորհրդարանի խոսնակը որոշել է չեղյալ հայտարարել օրենսդիր մարմնի նիստը՝ ի պատիվ ՀՀ նախագահի»,-հաղորդում են Բերրիի աշխատակազմից: Դրա փոխարեն, Սերժ Սարգսյանի պատվին պաշտոնական ճաշ է տրվելու խոսնակի նստավայրում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Լիբանանի խորհրդարանում կայանալիք այդ նիստը տարաձայնությունների առիթ էր դարձել: Ընդդմությունը հայտարարել էր, որ այդ նիստը սադրանք է, և սպառնացել էր բոյկոտել այն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել