Մովսիսյանը շատ կարևոր խաղացող է մեզ համար. Իգնատև
Վերջին լուրեր
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ Վլադիսլավ Իգնատևը «Լոկոմոտիվից» տեղափոխվելուց ի վեր առաջին անգամ հնարավորություն կունենա խաղալու իր նախկին թիմի դեմ։ Խաղին ընդառաջ ֆուտբոլիստը պատասխանել է լրագրողի հարցերին և անդրադարձել նաև խաղընկերոջը՝ Յուրա Մովսիսյանին՝ նշելով.
«Մովսիսյանը մեզ համար շատ կարևոր է։ Նա հիանալի խաղացող է, և պատահական չէ, որ մինչ այսօր գտնվում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում»,-Իգնատևի խոսքերը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ Մովսիսյանը վնասվածքի պատճառով, հնարավոր է, չխաղա մինչև գարուն։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել