Շիրակի մարզի պարեկներն ու Արթիկի համայնքային ոստիկաները զենք-զինամթերք են հայտնաբերել
Իրավունք
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները և Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 17-ին համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հրազենի նմանվող առարկա կար։
Վարորդը և երկու ուղևորները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին: Երևանի բնակիչ 43-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազեն, փամփուշտ և ծալովի դանակ, իսկ 37-ամյա ուղևորի մոտ՝ գաղտնի փականով դանակ:
Արթիկի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները նույն օրը Անկախության հրապարակում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Արթիկցի 18-ամյա վարորդը ոստիկաններին է ներկայացրել կռփազենք և 2 ծալովի դանակ: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել