Ոստիկանները երիտասարդի մոտ մարիխուանա, կոկաին և գաղտնի փականով դանակ են հայտնաբերել
Իրավունք
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել մայրաքաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գլանակ, որոնցից մեկը՝ կիսամոխրացած հետքերով, մյուսը՝ բուսական զանգվածով, 1,28 գրամ մարիխուանա, մոտ 1 գրամ կոկաին և գաղտնի փականով դանակ։
29-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել