Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել է
Իրավունք
Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ծեծը կապված է Չախոյանի մի հրապարակման հետ, որտեղ նա պնդել էր, թե «Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, ահռելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել