Վարդան Ղուկասյանին սնունդ չեն տրամադրել, նա շաքարային դիաբետ ունի․ պաշտպան
Իրավունք
Երեկվանից՝ ժամը 10-ից մինչև այս պահը Վարդան Ղուկասյանին սնունդ չեն տրամադրել, իսկ ինքը ունի շաքարային դիաբետ: Այդ մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց պաշտպան Զարուհի Փոստանջյանը:
«24 ժամ է անցել այս «ամբողջ արարողությունից», ես փորձեցի անգամ վերնազգեստը փոխանցել, որ հագուստ ունենա, մարդն իր աշխատանքային հագուստով՝ կոստյումով և այլն, ձերբակալվել է, բայց չկարողացա․ այս ամենը վատ վերաբերմունքի դրսևորում է։ Ակնհայտ վատ, անմարդկային վերաբերմունք է դրսևորվել»,- ասաց Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել