Վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել ընտրության համար Հայաստան եկած տղամարդու ձերբակալությունը 5 հայ ձերբակալվել է Գլենդեյլում․ ոստիկանությունը հայտնաբերել է գողացված տվյալներ, քարտեր ու ոսկի ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում Ջուր չի լինի Երևանի Էրեբունի վարչական շրջանում Պաշտոնների համար 65 տարեկանի սահմանափակումը վերացվեց Խոշոր վթար Երևանում․ «Tesla»-ն բախվել է «Kia»-ին, կոտրել տերմինալն ու աղբամանները և հայտնվել մայթին ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել ՀԱՊԿ-ը Հայաստանը շարունակում է դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար 

Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ստեփան Սամվելյանի գործով․ փաստաբան

Իրավունք

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ստեփան Սամվելյանի գործով։

«2025 թվականի հոկտեմբերի 20-ին, գրեթե երկու ամիս տևած փոխադարձ հաղորդագրություններից հետո՝ կապված Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոց՝ իր կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա։

Դատարանը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը՝

– կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի նպատակն է որոշել, թե արդյոք դիմողի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, և ապահովել, որ համապատասխան բժշկական եզրակացությունը տրվի հնարավորինս շուտ,և

– մինչ այդ, ապահովել, որ դիմողը ստանա իրեն նշանակված բժշկական խնամքը՝ այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են նրա առողջական կարիքներին։

Այս որոշման կատարումն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվության ներքո։ Դատարանի կողմից կիրառված 39-րդ կանոնի միջոցները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար։

Որպես հիշեցում նշեմ, որ պարոն Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը կալանքի ընթացքում կտրուկ և մտահոգիչ կերպով վատթարացել է։ Եթե նախապես նա տառապում էր երիկամային անբավարարությամբ /4-րդ փուլ/, ապա այժմ հիվանդությունը հասել է իր 5-րդ՝ տերմինալ փուլի, ինչը նշանակում է, որ առանց համապատասխան բուժման՝ հեմոդիալիզի, հիվանդի կյանքը գտնվում է անմիջական վտանգի տակ։ Այս մասին ՀՀ կառավարությունը տեղեկացված է եղել առնվազն օգոստոսի 26-ից։

Հարց է ծագում՝ ի՞նչ բուժում է նախատեսվում այն անձի համար, ով գտնվում է երիկամային անբավարարության տերմինալ փուլում և զրկված է բժշկական օգնությունից։ Արդյո՞ք սա է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ թույլ տալ, որ ծանր հիվանդ կալանավորը աստիճանաբար քայքայվի և մահանա լռության մեջ։

Հայաստանում գործում են տասնյակ փորձառու նեֆրոլոգներ, որոնք կարող են հաստատել, որ նման հիվանդության դեպքում անհրաժեշտ է հեմոդիալիզի կանոնավոր իրականացում՝ բժիշկների մշտական հսկողությամբ։

Միևնույն ժամանակ պետք է հարց տալ՝ ինչպե՞ս է հնարավոր բացատրել այն փաստը, որ կառավարությունը, լիովին գիտակցելով պարոն Սամվելյանի առողջական վիճակի ծայրահեղ ծանրությունը, ոչ միայն չի կազմակերպել անհրաժեշտ բուժումը, այլև պահել է նրան հաստատությունում, որտեղ բացակայում են նեֆրոլոգ, սրտաբան և էնդոկրինոլոգ, չնայած այն հանգամանքին, որ դեռևս օգոստոսից պարոն Սամվելյանին ցուցված էր այս մասնագետների մշտական հսկողություն։

Ես անգամ այստեղ չեմ անդրադառնում պարոն Ստեփան Սամվելյանի կալանքի սարսափելի պայմաններին, ինչպես նաև նրան տրամադրված այսպես կոչված «դիետիկ սննդին», որը ոչ մի կերպ չի համապատասխանում նրա առողջական վիճակի համար նշանակված բժշկական ցուցումներին։

Այս ամենը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ՝ հաստատությունում, որի փակման անհրաժեշտությունը վաղուց ընդգծվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից։ Նույն այդ հաստատության փակման մասին մի քանի օր առաջ որոշում է ընդունել նաև ՀՀ կառավարությունը՝ հիմք ընդունելով այն փաստը, որ հիվանդանոցը չի համապատասխանում նվազագույն առողջապահական չափանիշներին։

Այս ամենը վկայում է ոչ միայն պետական անգործության, այլև գիտակցված անտարբերության մասին՝ մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ։ Պետական մարմինները, լինելով լիարժեք տեղեկացված պարոն Սամվելյանի հիվանդությունների, վտանգների և բժշկական ցուցումների մասին, չեն ձեռնարկել որևէ քայլ՝ նրա կյանքի պահպանման և կալանքի պայմանները մարդկային արժանապատվությանը համապատասխան դարձնելու ուղղությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասկի հայրը կանխատեսել է Tesla-ի արժեքը Optimus ռոբոտների թողարկումից հետոՎերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել ընտրության համար Հայաստան եկած տղամարդու ձերբակալությունըNYT. Եվրոպան աշխատում է Ուկրաինայի հարցով բանակցությունների այլընտրանքային ձևաչափի վրա5 հայ ձերբակալվել է Գլենդեյլում․ ոստիկանությունը հայտնաբերել է գողացված տվյալներ, քարտեր ու ոսկիՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից Միացյալ Նահանգները միլիոնավոր դոլարներ կտրամադրի Ուկրաինային՝ ՄԻԱՎ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարելու համարՊաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում էԹրամփը հայտարարել է, որ ոստիկանի սպանությունը պետք է պատժվի մահապատժովՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ինՇվեյցարացիներին արգելվել է լվանալ իրենց մեքենաները և ջրել մարգագետինները երաշտի պատճառովՎաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի ԳեղարդավանքումՋուր չի լինի Երևանի Էրեբունի վարչական շրջանումԹեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմիցՊաշտոնների համար 65 տարեկանի սահմանափակումը վերացվեցԽոշոր վթար Երևանում․ «Tesla»-ն բախվել է «Kia»-ին, կոտրել տերմինալն ու աղբամանները և հայտնվել մայթինԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայիցՀայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվելԻնդոնեզիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելՀԱՊԿ-ը Հայաստանը շարունակում է դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղարՌոմերոն 40 մլն եվրոյով տեղափոխվեց «Ատլետիկո»Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներԹրամփը առաջարկել է Քամալա Հարիսին վերստին առաջադրել որպես նախագահի թեկնածուՂարաբաղից տեղահանվածները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ութ վագոն հացահատիկԿենտրոնում և Արաբկիրում ամբողջ շաբաթ փոշու գերազանցում է եղելԹրամփը հայտարարել է, որ եթե Իրանը հարձակվի, ԱՄՆ-ի պատասխանը կլինի հարյուր անգամ ավելի ուժեղԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզյանՌուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի Յուժնի նավահանգստի զենքի պահեստների վրա«Բարձր հովանու ներքո»՝ աղբի բուրգ է աճում Երևանի կենտրոնումՈւժեղ քամու հետևանքով Երևանում և երկու մարզում վնասներ են արձանագրվելՆորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել էOzon-ը հեռացվել է Google Play-իցՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանինՌուս միլիոներները Հունաստանում կեղծ միասեռ ամուսնությունների են դիմում՝ կացության իրավունք ստանալու համարՔանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց․ «Հրապարակ»ՄԱԿ-ը արձագանքել է Հորմուզը Միացյալ Նահանգների մաս հռչակելու Թրամփի հայտարարությանը«Իշխանությունը թշնամուն բարեկիրթ է համարում, իսկ սեփական ժողովրդին՝ թշնամի»․ Տիգրան ԱբրահամյանՆԱՏՕ-ի կործանիչը Լատվիայի օդային տարածքում խոցել է անօդաչու թռչող սարքՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում են անձրևներ և ամպրոպներԻրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ ԱրաղչիՄեծ Բրիտանիան կարող է դառնալ «միջուկային զենք ունեցող առաջին իսլամական հանրապետությունը». ՆեթանյահուԸմբշամարտի Մ-20 ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերըԱրմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ«Հրապարակ». ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին» «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ»ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա «Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից
Ամենադիտված