Նաթան Սրբազանին հրավիրել են Քննչական կոմիտե ու հարցաքննել
Իրավունք
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։
Euromedia24–ի հետ զրույցում ՀՀ ՔԿ–ից հայտնել են, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրության վերաբերյալ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել